Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ Ռուբինյան
Քաղաքական
Այսօրվանից արգելվել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը խորհրդարան։ Պատճառը երեկ պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ օգնականի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։
Ռուբինյանը նշել է, որ կան դեպքեր, երբ պատգամավորներն իրենց թիկնապահներին գրանցում են որպես օգնականներ, որոնք, ըստ նրա, չեն տիրապետում տարրական վարվեցողության կանոններին։
«Կան պնդումներ, որ բերում են իրենց թիկնապահներին ու գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում»,- ասել է ԱԺ նախագահը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից