Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺ
Հասարակություն
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայտնել է, որ իր մուտքն Ազգային ժողով արգելափակվել է հոկտեմբերի 28-ին ԱԺ սրճարանում պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Սուքոյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ տեղեկացել է այսօր առավոտյան։
«Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի»,- գրել է նա։
Սուքոյանը նաև անդրադարձել է Ալեքսանյանի հետ նախկինում ունեցած հարաբերություններին՝ նշելով, որ պատգամավորի պաշտոնը, իր խոսքով, չի փոխել նրա վերաբերմունքն իր նկատմամբ։
«Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում՝ մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Արթուր Սուքոյանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից