76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Հասարակություն
76 տարեկանում կյանքից հեռացել է վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Նա Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, ինչպես նաև Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ էր, ավելի քան չորս տասնյակ ֆիլմերի հեղինակ և բազմաթիվ մրցանակների դափնեկիր։
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ ուսանելով Լևոն Վաղարշյանի արվեստանոցում։
1974-1979 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում, իսկ 1987 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Հայկ» ստուդիայում։
Հրանտ Հակոբյանը նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը», «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից