Խոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ փոխանցում է shamshyan.com-ը։
«Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունները։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից