Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված միջխորհրդարանական կապերի առնչությամբ՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և համագործակցությունը շարունակաբար զարգացնելու կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման նոր հնարավորություններին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից