Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Ինչպես հայտնում է մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու գլխավորությամբ, նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Գևորգյանի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորնան սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից