Հայկական ժամանակ. «Յավաշ-յավաշ»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի շրջապատների միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի և հակառակը: Դա գաղտնի պահվող պահ է, սակայն նախագահներն էլ իրար հետ վատ չեն շփվում:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, երեկ Մոսկվայի պետական համալսրանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման «քաղաքական գաղտնիք է» բացահայտել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա այս մասին խոսել է իր նախաձեռնությամբ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումներից ստսցած տպավորությունները ներկայացնելիս: Մեդվեդևը ասել է, որ երբ իրենք նստած են լինում ԼՂ բանակցությունների սեղանի շուրջ, Սարգսյանն ու Ալիևը իրար հետ լավ շփվում են: Տեղեկություններ կան, որ Սարգսյանը լավ տիրապետում է ադրբեջաներենին: Ալիևն էլ, որը, ըստ շրջանառվող լուրերի ծնվել է Սիսիանի շրջանում, որոշ չափով տիրապետում է հայերենին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Մեդվեդևը նշել է, որ այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների ու նախագահների կամքից»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ