«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ» Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում 

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ տեղի ունեցավ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին լուրջ «ռազբորկան», որն ավարտվեց ծեծկռտուքով, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին, օդում ոչ միայն շշեր սավառնեցին, այլեւ՝ ծանր աթոռներ։ Իսկ առաջնագծում ՔՊ-ի ինտելեկտուալ կոչված զանգվածն էր՝ երկու փոխնախագահները՝ Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի առաջնորդությամբ, ինչը հիմնավորում է ընդդիմության կասկածները, որ իշխանությունը հատուկ սադրեց խորհրդարանում մի վիճակ, որ բանը հասնի բռունցքներին, տեղի ունենա ծեծկռտուք։ ՔՊ-ի գլխավոր սադրիչներից մեկը՝ ֆեյքերի ֆաբրիկայի երբեմնի բրիգադիր Տարոն Չախոյանը, փայլուն կատարեց իր «առաքելությունը» եւ հունից հանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, որը տեղից հակադարձեց իր հոր, հորեղբոր, բարեկամների մասին զազրախոսող Չախոյանին։ Վերջինս էլ տակ չմնաց, ու «գնաց կաշը»։
Սպասելի էր, որ վաղ թե ուշ խորհրդարանում նման մարտեր կընթանան, քանի որ Ռուբեն Ռուբինյանը, որ հավակնում է դառնալ խորհրդարանի պատմության մեջ ամենասադրիչ եւ ամենաանհաջող նախագահը, ակնհայտ կողմնապահություն է անում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Ընդդիմադիր պատգամավորներից շատերի ելույթները, որոնք նա չի հավանում, ընդհատում է, անջատում է խոսափողը, մինչդեռ լայն ազատություն է տալիս թիմակիցներին, որոնք խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին ամենակեղտոտ եւ եղկելի բառապաշարով ելույթներ են ունենում։ Երեկվա միջադեպն էլ այս իրավիճակի հետեւանքն էր. Չախոյանը զոռ էր տվել լեզվին, ինչին էլ Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց, բայց Չախոյանը շարունակեց սադրել, որից հետո ՔՊ-ականները մեղվի պես շտապեցին դահլիճի կենտրոն ու «մարտեր առանց կանոնների» մարզաձեւի անհաջող փորձով հանդես եկան՝ երբեմն հարվածելով նույնիսկ սեփական թիմակիցներին, օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի բերանն էին վնասել։

ՔՊ-ականները ողջ ազարտով ցուցադրում էին իրենց ֆիզիկական կարողությունները, Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ նետեց ընդդիմադիրների վրա։ Ուշագրավ է, որ Ռուբեն Ռուբինյանը միայն վերջում դահլիճ հրավիրեց ՊՊԾ աշխատակիցներին։ Ավելին, նախապես դռները ներսից կողպել էին, որ, հավանաբար, իրենց սեւ գործն անեն, կռվի կեսից քարտուղարության աշխատակիցները փորձում էին դուրս գալ դահլիճից, բայց դռները փակ էին։ Միայն այն ժամանակ, երբ պատգամավորներն արդեն վնասվածքներ ունեին, ԱԺ նախագահը բարեհաճեց հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Հանուն արդարության արձանագրենք, որ, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այս խորհրդարանի ընդդիմադիր տղամարդ պատգամավորները ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեն եւ պակաս չդնգստեցին իշխանականներին։ Կռվից հետո Նարեկ Կարապետյանն ու իր թիմակիցները հայտարարեցին, որ իշխանությունը միտումնավոր է միջադեպը հրահրել՝ հանրային ուշադրությունը շեղելու այն բացահայտումներից, որոնք Թրամփի ուղու հետ կապված իրենք արել էին նախորդ օրերին։
Քաղաքական վերլուծաբանները եւս այդ միտքն էին առաջ մղում, որ իշխանությունը հատուկ փորձում է հանրության ուշադրությունը շեղել, ընդդիմությանը վարկաբեկել նման միջադեպերով, որպեսզի կարեւոր թեմաներն օրակարգից դուրս մղվեն։ Իսկ «ուժեղները» Թրամփի ուղու համաձայնագրի քննարկման եւ մեկ օր անց՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանություններին ուղղված խաչաձեւ հարցերով բացահայտեցին, որ Սյունիքով ճանապարհն արդեն տրվել է Ալիեւին, նախքան կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ ԱԳ նախարարն անգամ միամտորեն բացահայտեց ճանապարհի աջակողմյան, ձախակողմյան տարածքների մասին՝ որ կարող են հատկացնել, իսկ դա նախատեսված էլ չէ համաձայնագրում։

«Երեկ մեր երկրի հետ կապված կարեւոր օր էր, շատ կարեւոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն (Սյունիքով անցնող՝ խմբ․) տվել են․․․ Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիեւն էլ ձեզ է քցել։ Ու ամենավատը գիտե՞ք որն է, ժողովուրդ։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ ոք չասաց՝ ո՛չ, խաղաղությունն ու TRIPP-ը կարող են իրար հետ լինել (Ադրբեջանը՝ խմբ․), ճանապարհը վերցնում է անխոչընդոտ, ու դրա արդյունքում մեր երկիրը չի ստանում խաղաղություն»,- ծեծկռտուքից հետո ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Որ իշխանությունը միտումնավոր վեճ հրահրեց, մատնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը. ծեծկռտուքն ընթանում էր կառավարության նիստի ժամին, բայց երբ նիստից հետո լրագրողները նրան միջադեպից էին հարցնում, ասաց, որ ուղիղ եթերով ամբողջ ընթացքին հետեւել է, ավելին՝ խրախուսեց թիմակիցների պահվածքը։ Ասաց, որ աջակցում եւ ողջունում է։ «Դատապարտում եմ բռնությունը, սակայն աջակցում եմ ՔՊ-ի` այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա պետք է լկտիանա»,- հայտարարեց նա` մեղադրելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Մինչդեռ ԱԺ նիստին հետեւող հանրությունը, ճիշտ հակառակը՝ կատարվածում մեղադրում էր իշխանականներին։ Իսկ Փաշինյանը տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա, ասելով՝ կջարդեն այն ձեռքը, որը մատ թափ կտա պատգամավորի վրա։ Այստեղ էլ նկատենք, որ առաջինը Տարոն Չախոյանն էր մատ ու անգամ ձեռք թափ տալիս Նարեկ Կարապետյանի վրա։ Փաշինյանը երեկ կրկին վարչապետին ոչ վայել պահվածքի մեջ էր՝ խրախուսում էր ագրեսիան, հարձակվում ընդդիմության վրա, արդարացնում իր թիմակից ջարդարարներին։

Մեր տեղեկություննեով, խնդիրը միայն Թրամփի ուղու հետ կապված, այսպես կոչված, բացահայտումները եւ Ալիեւի կողմից «քցված» լինելը չէ․ իշխանական շրջանակներում խոսում են, որ այնքան են ճնշելու ընդդիմադիրներին, որ համաձայնեն կողմ քվեարկել սահմանադրական նախագծին։ Բայց պարզ է, որ ճնշումներով իրենց համար ցանկալի արդյունքի չեն հասնի։

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին
Ամենադիտված