«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել
Համաշխարհային Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Գոռավանցի հայտնի օրենքով գող` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու եւ շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։
Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել եւ դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։ Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։
Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու եւ քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից