Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող հատվածում։ Բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նրան առաջին օգնությունն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, իսկ դեպքի վայրում գտնվողների փոխանցմամբ՝ նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Տարածքը սահմանազատել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, այնուհետև կժամանի դեպքի վայր։
Այս պահին պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը նաև բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում։ Ավտոմեքենայում նրա հետ եղել են ևս երեք անձինք, որոնք նույնպես ոստիկանության զորքերի աշխատակիցներ են։ Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից