Binance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասին
Աշխարհ
Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկը՝ Binance-ը, ռեկորդային՝ 6.3 միլիարդ դոլարի հաքերային հարձակման է ենթարկվել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հարձակումը հնարավոր է դարձել մշակողներից մեկի սարքի կոտրման հետևանքով։
Միջադեպից հետո բորսան արտակարգ կարգով դադարեցրել է միջոցների մուտքն ու ելքը։ Դրա ֆոնին բիթքոյնի գինը նվազել է՝ հասնելով 77 հազար դոլարի, իսկ ներդրողները տարբեր հարթակներից դուրս են բերել ավելի քան 3.5 միլիարդ դոլար։
Binance-ն արդեն սառեցրել է գողացված ակտիվներից շուրջ 3 միլիարդ դոլարը։ Բորսան նաև խոստացել է ամբողջությամբ փոխհատուցել օգտատերերի վնասները՝ սեփական SAFU պահուստային հիմնադրամի միջոցներով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից