Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին և 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ևս հոկտեմբերի 30-ին և 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը և նոյեմբերի 1-3-ը մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից