Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, «Green Mobility»-ի հարևանությամբ, բախվել է բաժանարար գոտու ծառերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի հատվածում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով կազմվում են փաստաթղթեր, պարզվում է ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկներն ունեն օպերատիվ տեղեկություն, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից ստեղծված վթարային իրավիճակն է եղել։ Ըստ այդ տեղեկության՝ վերջինս դեպքից հետո դիմել է փախուստի։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից