Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին
Տնտեսություն
Կաթի ոլորտում աղիքային ցուպիկի ցուցանիշով խախտում է արձանագրվել միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրված մյուս կաթնամթերքի նմուշներում վիճակը լավ է եղել, և նման խախտումներ չեն արձանագրվել։
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ կասեցրել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթի մթերման կետում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից