Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է բոլոր առաջնորդների հետ շփումների համար՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու շահերից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։
Լրագրողները Պեսկովից հարցրել են, թե արդյոք նախագահի կողմից հեռախոսազրույցներ են սպասվում եվրոպական այլ երկրների ներկայացուցիչների հետ։
«Նախագահ Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ ելնելով հարցի շահերից, ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու շահերից։ Նա բաց է եղել, կա և կմնա բաց այդ շփումների համար», - լրագրողներին ասել է նա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից