Սի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդել
Աշխարհ
Չինաստանը և Գերմանիան պետք է ստեղծեն համագործակցության նոր մոդել՝ հիմնված հավասարության, փոխադարձ օգուտի և ռազմավարական կայունության վրա։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այս մասին հայտարարել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Չինաստանը և Գերմանիան՝ որպես աշխարհի երկրորդ և երրորդ խոշորագույն տնտեսություններ, կարևոր պատասխանատվություն են կրում չին-եվրոպական հարաբերությունների զարգացման և համաշխարհային տնտեսության կայուն աճի համար։ Մենք պետք է համարձակորեն կրենք մեր պատասխանատվությունը, գործենք որպես առաջամարտիկներ, ամրապնդենք հաղորդակցությունն ու համագործակցությունը և ստեղծենք համագործակցության նոր մոդել՝ հիմնված հավասարության, փոխադարձ օգուտի և ռազմավարական կայունության վրա», - ասել է Չինաստանի առաջնորդը։
Սի Ծինփինը նշել է, որ Շտայնմայերի Չինաստան կատարած նախորդ այցից հետո ութ տարվա ընթացքում միջազգային իրավիճակը խորը և բարդ փոփոխությունների է ենթարկվել։ Այնուամենայնիվ, երկու երկրները մշտապես մնացել են «իրական ընկերներ, որոնք վստահում են միմյանց, և լավ գործընկերներ, որոնք նպաստում են միմյանց հաջողություններին»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից