Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա
Աշխարհ
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա. օդանավը վայրէջք է կատարել Ռումինիայում: Այս մասին են վկայում «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած թռիչքային տվյալները:
Bombardier ARTEMIS II ինքնաթիռը ռումինական «Միխայիլ Կոգելնիչանու» ավիաբազայից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 9:40-ին և, Մոսկվայի ժամանակով 10:25-ի դրությամբ, հետախուզություն է իրականացրել Սև ծովի վրա՝ շարժվելով դեպի արևելք:
Օդանավը շարունակել է հետախուզությունը Սև ծովի վրա մոտ յոթ ժամ, ինչից հետո՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ից հետո, սկսել է իջեցնել բարձրությունը: Մոսկվայի ժամանակով 17:29-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել ռումինական «Միխայիլ Կոգելնիչանու» ավիաբազայում:
Ինքնաթիռը վերասարքավորվել է ամերիկյան Leidos ընկերության կողմից՝ բիզնես-ջեթից վերածվելով ռադիոլոկացիոն հետախուզության կարիքների համար նախատեսված օդանավի։ Ռազմական ձևափոխմամբ այն ստացել է ARTEMIS II անվանումը։
Վերջին տարիներին Ռուսաստանն արձանագրում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվություն իր արևմտյան սահմանների մոտ։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները՝ դա անվանելով «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվայում բազմիցս մտահոգություն են հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի կուտակման կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից