Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան
Աշխարհ
Վինսենտ վան Գոգի հայտնի «Աստղալից գիշեր» կտավը, հնարավոր է, ներշնչված է եղել 1889 թվականի հուլիսի 22-ի լուսաբացից առաջ Ֆրանսիայի երկնքի տեսարանով։ Այս մասին նշվում է հարավկորեացի հետազոտողների՝ Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Աստղագիտական հաշվարկների համաձայն՝ այդ օրվա երկնային պատկերը բավականին մոտ է կտավում ներկայացվածին։ Լուսինը կիսալուսնի տեսք ուներ, իսկ Վեներան և Հյադես աստղակույտը տեսանելի էին արևելքում։
Այնուամենայնիվ, գիտնականները շեշտում են, որ սա դեռևս վարկած է։ Հնարավոր է՝ նկարիչը ստեղծագործության մեջ համադրել է տարբեր գիշերների երկնային տեսարաններ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից