Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Քաղաքական
Ալիևի ռեժիմն ամեն օր ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ չնայած Միջազգային դատարանի որոշմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեսյուրը։
«Ապացույցներ կան։ Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Caucasus Heritage Watch-ի հետազոտողներին, որոնք արբանյակային պատկերների միջոցով փաստագրում են այն, ինչ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս տեսնել տեղում։ Դեռ որքա՞ն է միջազգային հանրությունը լռելու այս մասին։

Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը։ 2020 թվականի պատերազմին 2023 թվականին հաջորդեց Ալիևի կազմակերպած էթնիկ զտումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զրկվեց հայ բնակչությունից։
Այդ ժամանակվանից Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ փակել են մուտքը տարածաշրջան։ Տեղում չի մնացել որևէ վկա, որը կարող էր տեսնել ու պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում։

Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից