Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովին։ Ղազախստանի նախագահը ԹՊԿ-ն անվանել է «եզակի կազմակերպություն», որի նպատակն է հզորացնել թյուրքական աշխարհի դիրքերը՝ հարգելով եղբայրական երկրների ազգային ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ իրենք ձգտում են զարգացնել համերաշխությունը թյուրքական աշխարհում։ Նա շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Տոկաևը նշել է, որ Էրդողանի վարած քաղաքականության շնորհիվ զարգացել է Թուրքիայի սոցիալ-տնտեսական ներուժը, իսկ երկրի միջազգային հեղինակությունն աճել։
«Ավելի քան 100 տարվա ընթացքում Թուրքիան դարձել է աշխարհի կարևորագույն երկրներից մեկը։ Այն միջազգային անհավանական հեղինակություն ունեցող երկիր է ու համաշխարհային մակարդակով շատ ուժեղ դիրք և տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցություն ունեցող երկիր է»,- նշել է Տոկաևը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից