Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը 

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Հայաստան

Նոյեմբերի 1-ից փոխվում են կացության կարգավիճակների տեսակները, տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։

Մասնավորապես՝

Կգործեն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակների տեսակները։ Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվի՝ պահպանելով նախկինում այն ստացած անձանց համար նախատեսված անցումային երաշխիքները։

Ժամանակավոր կարգավիճակը կտրվի մինչև մեկ տարի, մշտականը՝ հինգ տարի ժամկետով։

Ազգությամբ հայ լինելը կմնա մշտական կացության կարգավիճակ ստանալու առանձին հիմք։

Մշտական կարգավիճակի այլ հիմքեր են Հայաստանում ներդրում կատարելը, Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ընտանեկան կապերը կամ ձեռնարկատիրական գործունեությունը՝ օրենքով սահմանված լրացուցիչ պայմաններով։

Դիմումների ներկայացումն ու վարույթները կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակով։

Որոշումները կկայացվեն դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում։ Բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակը կտրամադրվի վարչապետի որոշմամբ։

Ինչպե՞ս կկազմակերպվի դիմելու և փաստաթուղթ ստանալու գործընթացը

Ազգությամբ հայ լինելու հիմքով դիմողը նախ կգրանցվի հարթակում և կներկայացնի փաստաթղթերը։ Դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը նախնական ուսումնասիրությամբ հաստատվելուց հետո կհերթագրվի՝ դիմումն անձամբ ներկայացնելու համար։

Փաստաթղթերի լրացման մասին դիմողը կծանուցվի հարթակով։ Ծանուցմամբ պահանջվող գործողությունները հնգօրյա ժամկետում չկատարելու դեպքում վարույթն ինքնաշխատ կկասեցվի։

Կացության քարտն ու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն անձը կստանա անձամբ՝ տրամադրելով մատնահետքերն ու ստորագրության էլեկտրոնային օրինակը։ Մինչև 16 տարեկանների փաստաթուղթը կստանա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Վարույթի ընթացքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը լրանալու դեպքում անձի գտնվելը Հայաստանում կհամարվի օրինական՝ մինչև վարույթի ավարտն ու որոշման կայացումը։

Տվյալների պաշտպանություն և պարտավորություններ

Անձնական տվյալներին պետական մարմինների հասանելիությունը կսահմանափակվի նրանց գործառույթներով։

Օտարերկրացին կունենա օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ։

Հայաստանից 183 օր և ավելի բացակայելու մասին անհրաժեշտ կլինի հարթակով ծանուցել այդ ժամկետը լրանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Պահանջը չի տարածվի ներդրման կամ բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակ ունեցողների վրա։

Ի՞նչ է նախատեսվում նախկինում դիմած և գործող կարգավիճակ ունեցող անձանց համար

Մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները կքննարկվեն նախկին կարգավորումներով։

Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք մինչև դրա ժամկետի ավարտը կպահպանեն դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները։

Նախկինում մեկից ավելի կարգավիճակ և հավաստող փաստաթղթեր ունեցողները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Կարգավորումներով նախատեսվում է նաև աշխատելու համար աշխատանքի վիզայի առկայություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում
Ամենադիտված