Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
Աշխարհ
Լեհաստանի կառավարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու այլ տարբերակ չուներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ անդրադառնալով դատական մարմնի ժամանակավոր նախագահ Բոգդան Շվյենչկովսկու պաշտոնանկությանը։
«Օրենքի գերակայության վերականգնումը մեր պարտականությունն է։ «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից տարիներ շարունակ իրականացված անօրինականություններից հետո սա բարդ, երբեմն ցավոտ գործընթաց է, որը պահանջում է վճռական գործողություններ։ Այլ ճանապարհ չկա», - գրել է Տուսկը Գերագույն դատարանին ուղղված իր նամակում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից