G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Աշխարհ
«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ավանդական համատեղ լուսանկարից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայության պատճառով։
Ինչպես հայտնում է Reuters-ը, լուսանկարը նախատեսված էր ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ, սակայն եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի մասնակցությանը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը լուսանկարահանումը հանել է պաշտոնական ծրագրից՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու և թույլ չտալու համար, որ այն շեղի մասնակիցներին բանակցություններից։
Արևմտյան դիվանագետի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցների մոտ մեկ երրորդը, այդ թվում՝ Ավստրալիայի և Կանադայի ներկայացուցիչները, հայտնել են, որ չեն ցանկանում լուսանկարվել Լավրովի հետ։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հանդիպման առաջին նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ եվրոպացի գործընկերների և Լավրովի մասնակցությամբ համատեղ լուսանկար չի լինի, քանի որ, իր խոսքով, Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ չկան։
Ավելի վաղ եվրոպացի ներկայացուցիչները քննարկել էին երկու առանձին լուսանկար անելու հնարավորությունը՝ մեկը Լավրովի մասնակցությամբ, մյուսը՝ առանց նրա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից