Չինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Աշխարհ
Չինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպաններ Յակուբ Կումոչը և Պավել Սոլոչը հրաժարական են տվել իրենց պաշտոններից՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով։
Դիվանագետները իրենց որոշումը հրապարակել են X-ում։
Հոկտեմբերի 30-ին Լեհաստանի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատար Բոգդան Շվեցկովսկուն պաշտոնից ազատելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Դատարանի տարածքը պաշտպանելու համար լրացուցիչ ոստիկանական ուժեր են տեղակայվել։ Դատարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները փորձել են ճեղքել իրավապահ մարմինների կողմից տեղադրված ցանկապատը։ Իրավիճակի պատճառով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշել է չեղարկել Սենեգալ կատարվող իր թռիչքը և վերադարձավ Վարշավա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից