Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հասարակություն
Հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի և Ալավերդու մի շարք հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Վանաձորում Հերացի փողոցի հարակից տարածքում փոշու պարունակության գերազանցում արձանագրվել է հոկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 20-ին։ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում չի արձանագրվել։
Ալավերդիում Սայաթ-Նովա փողոցում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հոկտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին։ Դեբեդի փողոցի հարակից տարածքում գերազանցում է արձանագրվել հոկտեմբերի 18-ին, 19-ին և 24-ին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից