Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ֆրանսիայում ցուցարարները ձգտում են ոչնչացնել երկիրը։ Նա այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 30-ին՝ Ֆլորիդայում միջանկյալ ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Նայեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ է կատարվում Փարիզում։ Այս ամենը այս տեսակի անհեթեթությունների պատճառով է», - ասել է Թրամփը, երբ իր ելույթը կարճ ժամանակով ընդհատվել է ցուցարարի կողմից։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ցուցարարներին վճարում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը։
«Խոսքը անօրինական ներգաղթի և նման մարդկանց մասին է։ Նրանք ուզում են ոչնչացնել երկիրը։ Բայց նրանք չեն ոչնչացնի այս երկիրը. դա այստեղ տեղի չի ունենա», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից