Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Հասարակություն
Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ պայուսակում, բացի փաստաթղթերից, եղել է նաև 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ջավադ Ն․-ին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից