8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել։
Ժամը 07։00-ի սահմաններում օդանավակայանի ոստիկանության բաժին է դիմել Ռուսաստանի 29-ամյա քաղաքացին և հայտնել, որ Մոսկվա-Երևան չվերթով ժամանելուց հետո՝ ժամանման սրահում, նկատել է, որ իր պայուսակից գողացել են փաստաթղթերն ու գումարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում կինը պարզաբանել է, որ պայուսակում եղել է 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ռուսական ռուբլի։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Գերմանիայի 27-ամյա քաղաքացին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից