ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Հայաստան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 31-ի նիստում հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն սահմանել է նաև Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող ուժերին հանրային հեռարձակողների եթերում քարոզչություն իրականացնելու կարգն ու ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը։
Նիստում սահմանվել են նաև 2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից