Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները
Հասարակություն
Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արտահերթը ոչ միայն քաղաքական ճգնաժամի լուծում է, այլև ընտրական համակարգը առողջացնելու հնարավորություն
2026-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սահմանադրության նախագծի քվեարկությանը ընդդիմության չմիանալու մասին, ասաց. «Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել»։
2026-ի հոկտեմբերի 30-ին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման հնարավոր առաջարկին։ Ստացվում է՝ համոզել չհաջողվեց, և կարող է գործել արտահերթ ընտրությունների տարբերակը։ Մենք դեմ չենք, բայց եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի։
Ընտրություն կամ հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է ապահովվի գործընթացի արդարությունը, բացառվի ընտրակաշառքը, արտաքին միջամտությունը և վարչական ռեսուրսի չարաշահումը։ Արտաքին միջամտության բացառման արդյունք ապահոված և ՀՀ-ին մոտ օրինակ է Մոլդովայի տարբերակը, երբ ՌԴ-ից ուղղորդվող երկու կուսակցությունների մասնակցությունն արգելվեց։
Առաջարկս...
Ավելացնել ԿԸՀ-ի լիազորությունները, արգելել նախընտրական դաշինքները, որ այլ ընտրացուցակներ չխցկվեն, արգելված կուսակցությունների առաջին 10 համարներին 5 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։
Համոզված եմ, որ նման իրավիճակում ամեն ինչ կընկնի իր տեղը՝ թե՛ ընտրությունների և հանրաքվեի ընթացքում, թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական հարթությունում հստակություն կձևավորվի, և ՀՀ-ի ինքնիշխանության վրա ազդելու լծակները վստահաբար կպակասեն, ու՝ փառք Տիրոջը...»


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից