Մերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը
Աշխարհ
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին փոխարինելու համար նախագահ ընտրել կնոջ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության 77 տարիների ընթացքում կին երբեք նախագահ չի եղել», - ափսոսանքով ասել է նա Spiegel-ին տված հարցազրույցում։
Նախկին կանցլերը շեշտել է, որ ճանաչում է արժանի թեկնածուների, բայց հրաժարվել է նրանց անունները նշելուց։
Շաբաթ օրը Շտայնմայերը հայտարարեց Գերմանիայում քաղաքական պառակտման և Վայմարի Հանրապետության ճակատագրի կրկնության սպառնալիքի մասին։ Նրա խոսքով, երկրում տեղի է ունենում ժողովրդավարական գործընթացների վարկաբեկում և հասարակության արմատականացում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից