Իրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգել է զինվորականներին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ արձագանքը չպետք է ունենա աշխարհագրական սահմանափակումներ։
«Զինված ուժերի գերագույն հրամանատարը հրահանգել է զինված ուժերի հրամանատարներին արագ, արդյունավետ և առանց աշխարհագրական սահմանափակումների արձագանքել թշնամու ցանկացած հնարավոր սպառնալիքի», - ասվում է Խամենեիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Գերագույն առաջնորդն այս հայտարարությունն արել է Իրանի զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից