Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Հայաստան
Նոր շաբաթ՝ հոբելյանական նախագծի նոր կանգառ։ Այս անգամ պլեխանովցիների դրոշը ծածանվել է մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկում։
Ծանոթացե՛ք՝ հանրահայտ Կասկադն ու Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը։
572 աստիճան, գեղատեսիլ հարթակներ, բացօթյա ցուցադրված ինքնատիպ քանդակներ և Երևանի շունչ կտրող համայնապատկեր։ Կասկադի գաղափարը պատկանում էր Ալեքսանդր Թամանյանին՝ ժամանակակից Երևանի գլխավոր հատակագծի հեղինակին։ Հետագայում նրա մտահղացումն իրականություն դարձավ ճարտարապետների՝ Ջիմ Թորոսյանի գլխավորած թիմի ջանքերով։
Իսկ Կասկադի ստորոտում մեզ դիմավորում է հենց Թամանյանի հուշարձանը։ Նրա հորինվածքում խորհրդանշական խոր իմաստ է ամփոփված․ ճարտարապետը կարծես միավորում է Երևանի անցյալն ու ներկան՝ կամուրջ ստեղծելով քաղաքի հին և նոր ճարտարապետության միջև։
Այստեղ հանդիպում են պատմությունը, արվեստն ու մեր սիրելի Երևանը։ Իսկ այժմ այս պատմության մասն է դարձել նաև մեր հոբելյանական դրոշը։
Պլեխանովցիների հետ շարունակում ենք բացահայտել մեր քաղաքը։ Առջևում դեռ նոր կանգառներ ու հետաքրքիր պատմություններ են։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից