Բըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ չի բացառում ստրկավաճառության մեջ երկրի դերի համար ներողություն խնդրելու հնարավորությունը։
Կիրակի օրը Բըրնհեմը կմասնակցի Անտիգուայում կայանալիք Ազգերի համագործակցության առաջնորդների գագաթնաժողովին։ Ավելի վաղ բրիտանական միապետ Չարլզ III-ը սկսել էր ինըօրյա այցը Կարիբյան ավազան, ինչը որոշ քաղաքական գործիչների և ակտիվիստների կոչեր էր առաջացրել նրան ներողություն խնդրելու ստրկավաճառության մեջ Մեծ Բրիտանիայի դերի համար։
«Մենք առաջարկում ենք կառուցվածքային երկխոսություն անդրատլանտյան ստրկավաճառությունից տուժածների հետ։ Այս գործընթացի կարևոր մասը կլինի բրիտանական պետության անունից պաշտոնական ներողություն խնդրելու կոչերի քննարկումը, և ես դա չեմ բացառում», - գրել է Բերնհեմը «Գարդիան» թերթում հրապարակված հոդվածում։
Վարչապետը ստրկավաճառությունը անվանել է դաժան և բարբարոսական հանցագործություն և ափսոսանք հայտնել պատճառված տառապանքների համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից