Խամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Աշխարհ
Թշնամու ցանկացած սպառնալիք պետք է անհապաղ և արդյունավետ արձագանքի արժանանա Իրանի զինված ուժերի կողմից՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Սա հրամայել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինված ուժերի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։
«Հեղափոխության գերագույն առաջնորդը հրամանագիր է ստորագրել, որ ցանկացած մակարդակի և տեսակի սպառնալիք պետք է անհապաղ և արդյունավետ արձագանքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների», - ասվում է Գերագույն առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։
Գրասենյակի տվյալներով՝ Գերագույն առաջնորդը թշնամիների հետ հզոր բախման մարտական պատրաստվածությունը բնութագրել է որպես «առավելագույն զսպման» պայման։ Իր հերթին, ռազմական հրամանատարները զեկուցել են երկրի զինված ուժերի պատրաստվածության մասին Պարսից ծոցի ափին, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և սահմաններին, ինչպես նաև զինամթերքի և հետախուզության, աջակցության և մարտական միջոցների արտադրության բազմակի աճի մասին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից