Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Աշխարհ
Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզու բնակիչներին պատկանող երկու ձկնորսական նավակները ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարձակման, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով երկու ձկնորս անհետ կորել են, ևս երկուսը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել Քեշմ կղզուց 25 կիլոմետր հարավ, իսկ վիրավորներին տեղափոխել են կղզի։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից