Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»
Քաղաքական
«Կգա նաև այն ժամանակը, երբ շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ»։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tête-à-tête» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Կարծում եմ՝ բոլոր դեպքերում կգա նաև այն ժամանակը, երբ շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ։ Պարզապես հիմա, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, որոշել եմ մի փոքր խոսել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև պատմել է, թե ինչ կասեր Վազգեն Սարգսյանին, եթե հնարավորություն ունենար հանդիպելու նրան երկնային կյանքում։
«Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ի՞նչ պետք է ասեմ նրան։ Տարբեր մտքեր են գալիս, գաղափարներ, բայց հակված եմ ասելու հետևյալը. «Վազգեն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգեն, երանի՜ քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահի համոզմամբ՝ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյան տեսակը, Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, և պատմության ընթացքը կփոխվեր։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից