Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, Վանաձորում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շտապօգնության մեքենան վարել է 42-ամյա Կարեն Հ․-ն, իսկ բեռնատարը՝ 60-ամյա Բադիկ Ս․-ն։
Վթարի հետևանքով շտապօգնության մեքենայով տեղափոխվող 85-ամյա բուժառուն՝ Լեմաքս Վ․-ն, մահացել է։ Շտապօգնության 33-ամյա բուժքույրը՝ Աղավնի Մ․-ն, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից