Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)
ՏեսանյութերՀին հռոմեացիները ստեղծել էին ապակի, որը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից։ Մոտ 1600 տարի անց գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ տեխնոլոգիան։ Խոսքը Լիկուրգոսի գավաթի մասին է, որը պատրաստված է ոսկու և արծաթի նանոմասնիկներ պարունակող ապակուց։ Երբ լույսն անցնում է դրա միջով, գավաթը կարմիր և նարնջագույն է երևում, իսկ երբ լույսն անդրադառնում է մակերևույթից՝ ստանում է կանաչ գույն։
Շեֆիլդի համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես են հռոմեացիներին հաջողվել ստանալ նման արդյունք՝ առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Նրանք ապակին պատրաստել են հին հռոմեական եղանակով՝ փորձարկելով տարբեր ջերմաստիճաններ և թթվածնի մակարդակներ։ Պարզվել է, որ գույնը մեծապես կախված է եղել նաև ապակու՝ վառարանում գտնվելու դիրքից։
Գիտնականների խոսքով՝ հռոմեացիները, հավանաբար, պատահաբար են հասել այդ բացառիկ արդյունքին։ Նոր պատրաստված նմուշը համարվում է Լիկուրգոսի գավաթի ամենահավատարիմ վերարտադրություններից մեկը։ Այն մշտական ցուցադրության կդրվի Շեֆիլդի համալսարանի Թըրների ապակու թանգարանում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից