Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով 

Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում

Այլ

Հնագետները Պոմպեյի ավերակներում հայտնաբերել են անձնական իրերով փայտե պահարան, որը փակ էր մնացել գրեթե 2000 տարի, գրել է The Guardian-ը։

Գտածոների թվում են արտաքինի խնամքի գործիքներ, օծանելիքի սրվակ, բրոնզե մետաղադրամներ, յուղաճրագ և ավելի քան 20 կախիկներով մանկական վզնոց։ Իրերը պահպանվել են Վիա դել Աբոնդանցա փողոցի տներից մեկում։ Սա հին հռոմեական քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն էր։ Քաղաքը կործանվել է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կրեպունդիա տեսակի վզնոցը, որն ավանդաբար կրում էին երեխաները։ Այն կազմված էր տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ կախազարդերից, որոնք, մասնավորապես, պատկերում էին Բես և Մերկուրիոս աստվածներին։ Զնգացող զարդերն օգնում էին ծնողներին հետևել երեխաներին, իսկ կախիկները կարող էին ծառայել որպես ճանաչման նշաններ։

«Կրեպունդիան հատուկ գործառույթ ուներ։ Այն հիշեցնում էր ծնողների մասին, որոնք, հնարավոր է, հեռու էին գտնվում», — պատմել է Պոմպեյի հնագիտական գոտու տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը։ Նրա խոսքով՝ նման զարդերը բնորոշ էին այն հասարակությանը, որտեղ մարդիկ հաճախ էին տեղափոխվում և ճանապարհորդում Միջերկրական ծովի տարածաշրջանում՝ իրենց մոտ պահելով անձնական իրերը։

Պահարանում հայտնաբերվել են նաև ունելի, օծանելիքի փոքրիկ ապակե սրվակ, խնկաման, բրոնզե ճրագ, խոհանոցային սպասք և 38 բրոնզե մետաղադրամ։ Իրերի թվում կար կապարե կշռաքարերով փայտե տուփ։ Հնագետների կարծիքով՝ այս գտածոները կարող են վկայել, որ տան բնակիչներից մեկը զբաղվել է առևտրով կամ որևէ այլ արհեստով։

Այն փաստը, որ դրամն ու անձնական իրերը մնացել են տեղում, կարող է վկայել ժայթքման ժամանակ տանտերերի հապճեպ փախուստի մասին։ Սակայն առայժմ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ում են պատկանել այդ իրերը և ինչ հանգամանքներում են դրանք թողնվել։

Տան մառանում հնագետները գտել են նաև ամֆորա, որի ներսում եղել են երկու մկան կմախքների բեկորներ։

Շենքի ճակատային հատվածն առաջին անգամ պեղվել է 1912 թվականին։ Նախկինում տունը կապում էին Կոռնելիոս Մաքսիմոս անունով մի մարդու հետ՝ հիմք ընդունելով հայտնաբերված արձանագրությունները, որոնք այսօր այլևս չեն պահպանվել։ Այժմ մասնագետներն ուսումնասիրում են ներքին տարածքները՝ հուշարձանի վերականգնման ավելի լայնածավալ ծրագրի շրջանակում։

Զուգահեռաբար պեղումները շարունակվում են Պոմպեյի արվարձանում գտնվող Միստերիաների վիլլայում։ Հնագետները մտադիր են ուսումնասիրել այն սենյակները, որտեղ ապրել են սպասավորները, այլ ոչ միայն տերերի՝ իրենց որմնանկարներով հայտնի շքասրահները։ Ցուխտրիգելի խոսքով՝ վիլլայի բնակիչների մեծամասնությունը հենց սպասավորներն էին, որոնց առօրյա կյանքը հազվադեպ է դարձել պատմական ուսումնասիրությունների առարկա։

Պոմպեյը թաղվել է հրաբխային նստվածքների տակ մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման ժամանակ։ Դրա շնորհիվ քաղաքում պահպանվել են շենքեր, կենցաղային իրեր և հռոմեացիների առօրյա կյանքի այլ վկայություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Ամենադիտված