ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Հայաստան
Նոյեմբերի 2-ի գիշերը, ինչպես նաև նոյեմբերի 3-ի և 4-ի գիշերային ժամերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև նոյեմբերի 5-6-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Նոյեմբերի 5-6-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան