Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեծացնել ճնշումը դաշինքի վրա, եթե հանրապետականները պարտվեն միջանկյալ ընտրություններում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին։
«Եվրոպացի դաշնակիցները մտավախություն ունեն, որ հանրապետականների պարտությունը կարող է դրդել նախագահ Դոնալդ Թրամփին կտրուկ ուժեղացնել դաշինքի վրա իր հարձակումները», - գրել է թերթը։
ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնում են, որ մտահոգված են, որ եթե Կոնգրեսը սահմանափակի ամերիկացի առաջնորդի ներքին քաղաքականության գործողությունները, նա կարող է փորձել ամրապնդել իր ազդեցությունը արտերկրում։
Մի քանի աղբյուրներ, մասնավորապես, նշել են Եվրոպայից ևս մի քանի հազար ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը։
Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, երբ ամերիկացիները կորոշեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և Սենատի 35 տեղերի ճակատագիրը։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան