Մերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի Ծինփին
Աշխարհ
Մերձավոր Արևելքը չպետք է դառնա խոշոր տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական հակամարտությունների ասպարեզ, երկուշաբթի օրը Օմանի սուլթան Հեյթհամ բին Թարիքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Օմանի սուլթանը նոյեմբերի 1-2-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։
«Մերձավոր Արևելքը և Պարսից ծոցի տարածաշրջանը չպետք է դառնան խոշոր տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական հակամարտությունների ասպարեզ», - Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ ասել է Սի Ծինփինը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի համատեղ ջանքերը։
Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանը միշտ ակտիվորեն պաշտպանել է պատերազմի դադարեցումը և խաղաղության խթանումը, և հույս ունի նպաստել տարածաշրջանային անվտանգության խնդրի լուծմանը։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան