Գուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծում։
«Կարծես թե պարզ է, որ ԱՄՆ-ն ունի դիրքորոշում, ես կասեի՝ սխալ, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության վերաբերյալ: Ես չեմ տեսնում հակամարտության կարճաժամկետ լուծում», - ասել է նա իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։
Ավելի վաղ, պահպանողական ամերիկացի լրագրող Բենի Ջոնսոնի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության խաղաղության համաձայնագիրը մոտ է։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան