Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ կլինի աջակցել Հայաստանի նոր Սահմանադրության ընդունմանը՝ ազատության դիմաց։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ազգային հարցերին և խնդիրներին վերաբերող հարցերում անզիջում է։ Ընդդիմադիր պատգամավորը նաև հանցագործության հատկանիշներ է տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ հնարավոր ճնշումների մասին այսօրվա հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Երևանը կփորձի Բաքվից ստանալ պատասխան՝ արդյոք նոր Սահմանադրությունը բավարար է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության հաստատման համար։
Վարչապետը հույս է հայտնել, որ դրական պատասխան ստանալու դեպքում ընդդիմությունը կաջակցի նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։ Հակառակ պարագայում, ըստ Փաշինյանի, իշխանությունները մտադիր են ընդդիմախոսների նկատմամբ «հանրային ճնշում» ձևավորել։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան