Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին 

2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան

Տնտեսություն

Եթե փորձենք ընդհանուր առմամբ խոսել 2027 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունների մասին, ապա առաջինը, թերևս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կբարելավվի 0,6 տոկոսային կետով : Կապիտալ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 5,7 տոկոսի սահմաններում, պետական բյուջեի դեֆիցիտը կլինի 3,4 տոկոս՝ 2026 թվականի պլանավորված 4,5 տոկոսի համեմատ, պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակում, իսկ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կլինի 6 տոկոսի սահմաններում։ Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նախարարը զեկույցում անդրադարձել է պետական բյուջեի ընդհանուր ցուցանիշներին, ընթացիկ տնտեսական զարգացումներին, մակրոտնտեսական կանխատեսումներին և հարկաբյուջետային շրջանակին։

Մասնավորապես, նշվել է, որ 2029 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25,7 տոկոսի, կապիտալ ծախսերը կհասնեն 5,9 տոկոսի, Կառավարության պարտքը կնվազի 46,4 տոկոս, իսկ դեֆիցիտը կլինի 2 տոկոսից ցածր։

Նախարարն անդրադարձել է աշխարհում տնտեսական զարգացումներին՝ նշելով․ «ԱՄՆ-ում և եվրագոտում կայունացման որոշակի միտումներ են դիտվում, Չինաստանում շարունակվում է ներքին թույլ պահանջարկը, որը զսպում է տնտեսական զարգացումը, ՌԴ-ում ներքին պահանջարկի որոշակի ակտիվություն է դիտվել վերջին ամիսներին։ Գնաճային ճնշումները շարունակվում են Ռուսաստանում, քաղաքականության տոկոսադրույքը պահպանվել է 14 տոկոս մակարդակում։ Հատկանշական է, որ հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի դեֆիցիտը հասել է 2,5 տոկոսի՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատությամբ։ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության ֆոնին գնաճային ճնշումները պահպանվում են ԱՄՆ-ում և եվրագոտում»։ Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ։

Վահե Հովհաննիսյանի խոսքով հարկային եկամուտների մակարդակը 2027 թվականին նախատեսվում է 3 տրիլիոն 463 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը գալիք տարում կկազմեն 761 մլրդ դրամ, և 2029 թվականին կհասնեն գրեթե 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 957 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերի 44 տոկոսն ուղղվելու է Պաշտպանության նախարարության կարիքների բավարարմանը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեն պլանավորվել է 1 տրիլիոն 84 մլրդ դրամի չափով, ծախսերի աճ է իրականանում 9,2 տոկոսով, և ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 8 տոկոս։

Առողջապահության նախարարության մասով ծախսերն առաջիկա տարիներին կլինեն մոտ 350 մլրդ դրամի սահմաններում։ 2026 թվականի նկատմամբ էական՝ մոտ 63,9 տոկոս աճ կա, ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 2,6 տոկոս։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով ևս շարունակական աճ կա, և 2027 թվականին ՀՆԱ-ում 3,2 տոկոսի փոխարեն 2029 թվականին նպատակ կա այն հասցնել 3,9 տոկոսի։ 2026 թվականի համեմատ ծախսերն այստեղ աճել են 3,8 տոկոսով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա է 11,6 տոկոսով ծախսերի աճ՝ 2026 թվականի նկատմամբ, և 2027 թվականին այդ ծախսերը կգտնվեն ՀՆԱ-ի 2,7 տոկոս մակարդակում՝ կազմելով է 362 մլրդ դրամ։

Վահե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 2027 թվականին պետական բյուջեի եկամուտները 2026 թվականի համեմատ աճելու են մոտ 500 մլրդ դրամով։

Ընդհանուր ծախսերը 2027 թվականին կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ։

Նախարարը պատասխանում է պատգամավորների բազմաբնույթ հարցերին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված