ԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցը
Աշխարհ
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ փոխանակումների ժամանակ Իրանից 60%-ով հարստացված ուրանի երրորդ երկրներ տեղափոխման հարցը չի բարձրացվել։
«Ոչ», - պատասխանել է նա, երբ հարցրել են, թե արդյոք Կատարում տեղի ունեցած վերջին խորհրդակցությունների ժամանակ բարձրացվել է երկրից ուրանի տեղափոխման հարցը։
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի տեղափոխման Մոսկվայի առաջարկը մնում է սեղանին։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան