Գուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
«Այս պահին մենք դեռևս պարտվում ենք», - նշել է նա իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։ «Մենք դեռևս գտնվում ենք արտանետումների գագաթնակետին, և արդեն իսկ պարզ է, որ մենք կգերազանցենք 1.5 աստիճանի շեմը (ջերմաստիճանի բարձրացում նախարդյունաբերական մակարդակից բարձր), առնվազն որոշ ժամանակով»։
«Սակայն գիտությունը, տնտեսագիտությունը և անվտանգությունը մեր կողմից են», - հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ «Ամենաէժան էլեկտրաէներգիան վերականգնվող աղբյուրներից ստացվածն է»։ Նրա խոսքով՝ «գիտությունը շարունակում է զարգանալ շատ դրական ուղղությամբ»։ Գուտերեշը նաև կարծում է, որ «բրածո վառելիքի դարաշրջանն ավարտվում է»։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան