Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Իրանի իշխանությունները վճռականորեն կպաշտպանեն ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը, բայց նաև պատրաստ են բանակցել բոլոր կողմերի հետ։
Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Ալի Բաղերի Քանին Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Իրանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը «բացատրել է Իրանի տեսակետը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր սեփական անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կդիմադրի հարկադրանքին և սպառնալիքներին, և միևնույն ժամանակ պատրաստ է համագործակցել և բանակցել բոլոր կողմերի հետ՝ ակտիվորեն ձգտելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն»։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան