ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը հնարավոր է իրականացվի արտահերթ՝ Սյունիքի այն հատվածում, որտեղ նախատեսվում է ԹՐԻՓՓ նախագծի ենթակառուցվածքների կառուցումը։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա, մեծ է հավանականությունը, որ սահմանազատման աշխատանքներն առաջնահերթ կանցկացվեն հենց ԹՐԻՓՓ նախագծին առնչվող տարածքներում։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ -ի ենթակառուցվածքներին», -նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանը նաև հայտնել է, որ նախատեսվում է սկսել էլեկտրահաղորդման գծերի, ավտոճանապարհի և երկաթուղու նախագծման աշխատանքները։
Նա ընդգծել է, որ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքի մարզում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար